Submitted by A.Gevorgyan on
hsys

Բերձորի ճանապարհի բացումը կարող է ապահովվել որոշակի պայմանական ժամկետներում. Ադրբեջանի նախագահի օգնական

«Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը, դրա ֆունկցիոնալությունն արտացոլվել են համապատասխան հայտարարություններում, և Հայաստանի իշխանությունն ընդունել է բրյուսելյան հանդիպումներում այդ ճանապարհի օգտագործման գոյությունը և հնարավորությունը»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում։

Այս մասին, «Դետքի հաղորդմամբ», հայտնում է ադրբեջանական APA  լրատվական գործակալությունը 

«Սակայն հաջորդ քայլերում հերքում են։ Որպես այս գործընթացի հաջորդ բաղադրիչ՝ Բերձորի ճանապարհի բացումը կարող է ապահովվել առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։

Բերձոր տանող ճանապարհը բացելու հարցում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության գործոնը։ Միաժամանակ դրանք պետք է ապահովվեն Ադրբեջանի օրենքների և սահմանային հսկողության, սահմանային անվտանգության հետ կապված համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների լիարժեք պահպանմամբ»,- նշել է նա։ 

 

 

 

Add new comment