Submitted by A.Gevorgyan on
hayau

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովի մասնակցությամբ հանդիպմանը հատուկ ընդգծվել է, որ երկու երկրի ղեկավարների հարաբերությունները դրական ազդեցություն են ունեցել ինչպես ռազմական համագործակցության, այնպես էլ այլ ոլորտներում։ 

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, նշվել է այս ուղղությամբ կատարվող աշխատանքների հետագա ընդլայնման կարևորությունը։

Add new comment