Submitted by detq-editor on
Հաջիևը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին մեղադրել է «ծախված լինելու» մեջ

Հաջիևը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին մեղադրել է «ծախված լինելու» մեջ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, դժգոհություն հայտնելով Արցախի հարցում Բաքվի տեսակետից տարբերվող ցանկացած կարծիքի վերաբերյալ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին մեղադրել է «ծախված լինելու» մեջ։

«ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը չի հերքում, որ ՀՀ կառավարությունն իրեն վճարում է քարոզչական արշավի համար։ Կցվում է եկամտի մասին հաշվետվության պատճենը: Որոշ քաղաքական գործիչներ կեղծավորությամբ աշխարհը բաժանում են «լավ և վատ անջատողականների ու հանցագործների»։ Հին սովորություններից դժվար է ձերբազատվել»,- գրել է Հաջիևը X սոցիալական ցանցում։

Add new comment