Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ գործողություն է իրականացրել պաղեստինյան Ջենինում
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ լայնածավալ գործողություն է իրականացրել պաղեստինյան Ջենինում։ Կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 5 մարդ է վիրավորվել։
Ըստ «Jerusalem Post» պարբերականի՝ Իսրայելի պաշտպանության բանակը ձերբակալել է ՀԱՄԱՍ խմբավորման հետ կապ ունեցող 3 պաղեստինցու, որոնք ներգրավված են եղել «ահաբեկչական տարբեր հարձակումների և գործողությունների մեջ»։ ԻՊԲ-ի ուժերը զենքով և քարերով հարձակման են ենթարկվել պաղեստինցիների կողմից և պատասխան կրակ են բացել։
Նախորդ անգամ Իսրայելը Ջենինում լայնածավալ գործողություն էր իրականացրել հուլիսին՝ ոչնչացնելով շուրջ 20 թիրախ, որոնք, ըստ իսրայելական կողմի, հրամանատարական կենտրոններ էին և պայթուցիկների պահման վայրեր։
Add new comment