Ադրբեջանում զինվորականների հետ համատեղ պարապմունք է անցկացվում
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ անցկացվում է պահեստազորից կանչված մի խումբ զինծառայողների հերթական պարապմունքը։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Ուսումնամարզական հավաքում կազմակերպվում են զինվորականների պատրաստման և կապի պարապմունքներ, նրանց ուսուցանում են մարտավարական և տեխնիկական բնութագրերը և զենքի ու տեխնիկայի օգտագործման կանոնները։ Հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է պահեստազորի զինծառայողների մարտական հմտությունների, գիտելիքների և հմտությունների կատարելագործման վրա։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, վերջին շրջանում ակտիվ քարոզչություն իրականացնելով, պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել իր խնդիրները։ Տեղեկատվական դաշտում հող նախապատրաստելով` Ադրբեջանը խոսում է այն մասին, որ իբրև խաղաղության հասնելու իր ջանքերն ապարդյուն են, և միակ ճանապարհը ռազմական գործողություններն են։
Add new comment