Էրդողանը կմասնակցի «Մեծ քսանյակի» առաջնորդների գագաթնաժողովին
Էրդողանը սեպտեմբերի 9-10-ը Հնդկաստանում կմասնակցի «Մեծ քսանյակի» (G20) առաջնորդների գագաթնաժողովին: Այնուհետև նա կմեկնի Միացյալ Նահանգեր՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-21-ը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած կառավարության նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Սոչի այցի ընթացքում իրադարձությունների զարգացման բոլոր ասպեկտները:
Add new comment