Submitted by detq-editor on
Բայրամովը Խորվաթիայում խոսել է սահմանում տիրող իրավիճակի մասին՝ մեղադրելով Երևանին

Բայրամովը Խորվաթիայում խոսել է սահմանում տիրող իրավիճակի մասին՝ մեղադրելով Երևանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 5-ին Խորվաթիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել է քննարկումներին և հանդես եկել կլոր սեղանի շուրջը՝ «Անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում և համագործակցության հեռանկարները» թեմայով։ Խորվաթիայում գործող ակադեմիական շրջանակների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Խորվաթիայի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության արդի հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում վերջին իրավիճակը։

Ադրբեջանցի նախարարը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի, օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Հայաստանի դիրքորոշումը որակելով որպես ապակայունացնող՝ նա նշել է, որ Հայաստանի զինված ուժերը ոչ ամբողջական կերպով են դուրս բերվել տարածաշրջանից։ Անդրադառնալով շրջափակմանը և հումանիտար ճգնաժամին՝ նա պնդել է, որ հայկական կողմը քաղաքական շահարկումների համար կեղծ տեղեկություններ է տարածում։

 

Add new comment