Submitted by G.Avetisyan on
վզդ

ՊՆ-ում օտարերկրյա ռազմական կցորդներին և ներկայացուցիչներին ներկայացրել են սահմանային իրավիճակը

Սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ հաղորդագրությունից: 

Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։

Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։

 

Add new comment