ֆ

Կիև մեկնելիս Բլինքենը հանդիպել է Դանիայի վարչապետի հետ՝ քննարկելու «F-16»-երի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի Կիև մեկնելիս հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինային «F-16» կործանիչներ նվիրաբերելու համար։

Դանիան և Նիդեռլանդները կսկսեն «F-16» կործանիչների տեղափոխումն Ուկրաինա մոտակա ամիսների ընթացքում՝ ԱՄՆ-ում օդաչուների համապատասխան վերապատրաստումից հետո, օգոստոսին հայտնել է Պենտագոնը։

ԱՄՆ-ն կսկսի ուկրաինացի օդաչուների ուսուցումը «F-16» ինքնաթիռներով հոկտեմբերին, երբ նրանք սեպտեմբերին ավարտեն անգլերենի դասընթացները, հայտնում է Պենտագոնը:

Բլինքենն այս պահին չհայտարարված այցով գտնվում է Կիևում։ Սպասվում է, որ նա կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի և վարչապետ Դենիս Շմիհալի հետ Ուկրաինայի շարունակվող հակահարձակման փորձի շուրջ բանակցությունների համար: Ըստ լրատվամիջոցների՝ Բլինքենը նաև կհայտարարի Ուկրաինային տրամադրվելիք ավելի քան 1 միլիարդ դոլարի նոր օգնության մասին:

Add new comment