ԱՄՆ-ի և Թուրքիայի շտաբների պետերը քննարկել են փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրաքի և ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահ Մարկ Միլլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչ, գնդապետ Դեյվ Բաթլերը։
Կողմերը քննարկել են փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում, Սիրիայում և Արևելյան Եվրոպայում անվտանգային իրավիճակը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցն է, և ԱՄՆ-ն բարձր է գնահատում նրա հետ ռազմավարական երկկողմ հարաբերությունները»,- ընդգծել է կոմիտեի ներկայացուցիչը։
Add new comment