Լեհաստանը բանակի համար գնում է ավելի քան հազար փոքրածավալ ԱԹՍ
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը բանակի համար գնում է 1700 փոքրածավալ անօդաչու թռչող սարք:
«Կելցեում Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի ժամանակ ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ներկայությամբ հաստատել է «FlyEye» մակնիշի անօդաչու թռչող սարքերի մատակարարման շրջանակային համաձայնագրի առկայությունը»,- ասված է ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հաղորդագրության մեջ։
Զինվորականների խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է մինչև 2035 թվականը 1700 անօդաչու թռչող սարքի մատակարարում՝ դրանց հետագա արտադրությանն առնչվող համաձայնագրերի կնքմամբ։ «FlyEye» դասի անօդաչու սարքերը նախատեսված են օդում հետախուզություն իրականացնելու համար՝ օգտագործելով տեսախցիկներով հագեցած էլեկտրոնային գլխիկներ, որոնք թույլ են տալիս պատկերներ գրանցել ինչպես ցերեկային լույսի ներքո, այնպես էլ ջերմային պատկերիչ սարքերի միջոցով։
Add new comment