Submitted by detq-editor on
Բաքուն հայտնում է, որ Քարվաճառում ականազերծվել է օկուպացված տարածքի 59%-ը

Բաքուն հայտնում է, որ Քարվաճառում ականազերծվել է օկուպացված տարածքի 59%-ը

Այս տարվա ընթացքում նախատեսվում է ականազերծել օկուպացված Քարվաճառի շրջանի բնակավայրերի տարածքի ընդհանուր 1105.19 հա։ 
Այս մասին լրագրողներին ասել է Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նամիգ Գումմատովն օկուպացված Քարվաճառում քաղաքաշինության աշխատանքային խմբի նիստում։ «Դետք»-ի հաղորդմամբ` հայտնում է ադրբեջանական «Report»-ը։ 
Նրա խոսքով` այս տարվա 8 ամսում ականազերծվել է տարածքի 653.46 հա (59.1%)։ Նա նշել  է, որ 2022 թվականին բնակավայրերի ականազերծման շրջանակում ականներից մաքրվել է 983.71 հա տարածք։

Add new comment