Ալիևը ստեղծում է «Ազերսիլահ» պաշտպանական-արդյունաբերական հոլդինգը
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից ստեղծվել է «Ազերսիլահ» («Azərsilah»` ադրբեջանական զենք) պաշտպանական արդյունաբերության հոլդինգ ՓԲԸ-ն։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Globalinfo.az»-ը։
Իլհամ Ալիևն այդ կապակցությամբ հրամանագիր է ստորագրել։
Փաստաթղթի համաձայն՝ հոլդինգը կազմակերպելու է զենքի արտադրություն, արտահանում և վաճառք, ինչպես նաև աշխատանքներ է իրականացնելու ենթակա իրավաբանական անձանց կառավարման ոլորտում՝ հիմնված գործունեության բարելավման, ֆինանսական կայունության բարելավման վրա։
Add new comment