Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բայրամովը նշել է, որ չնայած հայկական կողմի հայտարարություններին և քայլերին, որոնք «սպառնում» են խաղաղության գործընթացին, իրենք հաստատակամ են առաջ տանել կարգավորման օրակարգը:
#Դետքի_հետագծով
«Կարգավորման» օրակարգին զուգահեռ Ադրբեջանը, ռազմական ոլորտում բարեփոխումներ իրականացնելով, չի դադարում ռազմական գործողություններին պատրաստվելու քայլերի մասին ակնարկելուց:
Add new comment