Կրթել և դաստիարակել հայրենատեր սերունդ. «Մշակութամետի» ուղիով

Կրթել և դաստիարակել հայրենատեր սերունդ. «Մշակութամետի» ուղիով

«Զինավոր» հաղորդաշարի հյուրը Ջեմմա Մանուկյանն է, ով 2020թ. 44-օրյա պատերազմին և 2022թ. սեպտեմբերին ՈՄԱ-ում կամավորություն է արել: Նա նաև «Մշակութամետ» նախաձեռնության համահիմնադիրներից է:

«Մշակութամետը» մի խումբ ոչ անտարբեր երիտասարդների կողմից ստեղծված նախաձեռնություն է, որը միտված է մշակութային կրթությունը հասանելի դարձնելու Հայաստանի սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների համար։ Նախաձեռնության շրջանակներում կամավորները ամեն շաբաթ և կիրակի օրերին ուղևորվում են Հայաստանի սահմանամերձ գյուղեր և կամավոր կերպով մշակութային առարկաներ դասավանդում երեխաներին (ջութակ, թավջութակ, քանոն, կիթառ, դաշնամուր, արվեստի պատմություն, դհոլ, ասեղնագործություն և այլն)։

Add new comment