Լեռները թույլերին չեն սիրում․ «Ռազմարշավ ակումբը»՝ ռազմարվեստի ուսուցման այլընտրանք

Լեռները թույլերին չեն սիրում․ «Ռազմարշավ ակումբը»՝ ռազմարվեստի ուսուցման այլընտրանք

«Զինավոր» հաղորդաշարի հյուրն է «Ռազմարշավ ակումբի» հիմնադիր, ՈՄԱ հրահանգիչ Արմեն Պողոսյանը:

Նրա հետ զրուցել ենք ԶՈՒ-ում ծառայության, ՈՄԱ-ին միանալու, «Ռազմարշավ ակումբի» ստեղծման, նպատակների, գործունեության մասին:

«Ռազմարշավ ակումբը» կազմակերպում է արշավներ, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են ռազմարվեստին, իրականացվում են տարբեր տեսական և գործնական դասընթացներ ալպինիզմից, առաջին օգնությունից, իրականացվում են կրակային վարժանքներ և այլն:

Ակումբը հիմնադրվել է 2022 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենալով ավելի լայն տարածում տալ ռազմարվեստի ուսուցմանը։

Այն հատկապես այն մարդկանց համար է, որոնք ժամանակի խնդիր ունեն և չեն կարողանում մասնակցել դասընթացների (ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ) այլ ռազմաուսումնական/ռազմակրթական կառույցներում։

Add new comment