Ռուս-ուկրաինական պատերազմ․ այս շաբաթվա կարևորագույն իրադարձությունները
«Aljazeera.com»-ի անդրադարձն այս շաբաթվա ռուս-ուկրաինական բախումներին․
- Ռուսաստանը շարունակում է հարձակումներն Ուկրաինայի Դանուբի նավահանգիստների վրա։ Նահանգապետ Օլեգ Կիպերը հայտնել է, որ Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք տևել են երեք ժամ, վնասել են նավահանգիստներից մեկի ենթակառուցվածքը, հացահատիկի աշտարակը և վարչական շենքերը։ Մեկ մարդ վիրավորվել է։
- ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ որևէ ցուցում չկա, որ Ռումինիայի տարածքում հայտնաբերված անօդաչու թռչող սարքերի բեկորները պայմանավորված են եղել ռուսական կանխամտածված հարձակմամբ, սակայն ՆԱՏՕ-ի սահմաններին մոտ օդային հարձակումները վտանգ են ներկայացնում: Ռումինիան գտնվում է Դանուբ գետի Իզմայիլ նավահանգստի անմիջապես մյուս կողմում:
- Ստոլտենբերգը նաև ասել է, որ Ուկրաինան առաջընթաց է գրանցում իր հակահարձակման մեջ և սկսել է հետ վերցնել Ռուսաստանի գրաված տարածքները։ «Նրանք կարողացել են խախտել ռուսական ուժերի պաշտպանական գիծը և առաջ են շարժվում»,- ասել է Ստոլտենբերգը Եվրախորհրդարանում։
- Ըստ ռուս պաշտոնյաների և պետական լրատվական գործակալությունների՝ առնվազն հինգ ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի տարածքում, երկուսը խոցվել են Ռուսաստանի հարավ-արևմուտքում գտնվող Բրյանսկ քաղաքի մոտակայքում, երկուսը՝ հարավային Ռոստովի մարզում, մեկին որսացել են Մոսկվայի մերձակայքում:
- Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գովել է ուկրաինացիների «արտասովոր տոկունությունը»՝ ընդդեմ ռուսական ներխուժման՝ Չեռնիգովի շրջան կատարած այցի ժամանակ, որը պատերազմի սկզբում մոտ մեկ ամիս օկուպացված էր Մոսկվայի կողմից:
Add new comment