Submitted by A.Gevorgyan on
derf

Թարթառի գործի վերաքննության արդյունքում քրեական պատասխանատվության է ենթարկվել 18 անձ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քննում է քրեական գործեր՝ կապված զինվորականների խոշտանգումների հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Քննությունների ընթացքում 4 քրեական գործով քրեական պատասխանատվության է ենթարկվել 18 անձ։ Ներկայումս որոշակի փաստերի առնչությամբ հետաքննություն է տարվում։ Այս գործով նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված 45 անձանց նկատմամբ հետաքննություն է իրականացվել, որոնցից շատերի նկատմամբ քրեական գործը կարճվել է արդարացման հիմքով»,- այս մասին «Ինստագրամ» սոցիալական ցանցում Գլխավոր դատախազության էջի ուղիղ եթերի ժամանակ ասել է Քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։

Նշենք, որ «Թարթառի գործը» Ադրբեջանցի զինվորականների խոշտանգումների դեպքերի առնչությամբ դատական գործերի շարք է, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիս և հունիս ամիսներին Թարթառի շրջանում։ Զինվորականները մեղադրվել են ՀՀ ԱԱԾ-ի հետ կապ ունենալու և լրտեսությամբ զբաղվելու մեջ։ Հետաքննություններից հետո զինվորականներին տեղափոխել են Թարթառի շրջան և խոշտանգումների ենթարկել։

Ըստ մինչև այսօր հրապարակված պաշտոնական տեղեկության՝ վերոնշյալ ժամանակահատվածում ադրբեջանական ոստիկանության աշխատողները լրտեսության մեջ կասկածվող ադրբեջանցի զինվորականների տներ են մտել և ուժի կիրառմամբ տարել նրանց։ Ըստ հաստատված տեղեկության՝ բռնի ուժով տարվել է շուրջ 100 զինվորական, որոնցից 11-ը սպանվել են, 24-ը՝ դատապարտվել ազատազրկման։

 

Add new comment