Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված նախապատրաստական պլանի համաձայն՝ անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կրակային վարժանքներ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ Զենիթահրթիռային համակարգերի միջոցով պայմանական հակառակորդի օդային թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու մարտական առաջադրանքներ են կատարվել։
Ադրբեջանական բանակի տարբեր տիպի զորքերում զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները բարձրացնելու, մարտական պատրաստվածության բարձր մակարդակը պահպանելու նպատակով շարունակվում են պարապմունքները։
Add new comment