Submitted by H.Andreasyan on
ԱՄՆ Սենատում Արցախում ճգնաժամի վերաբերյալ լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Սենատում Արցախում ճգնաժամի վերաբերյալ լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սեպտեմբերի 14-ին լսումներ են անցկացվելու Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամի վերաբերյալ։

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ լսումներին մասնակցելու են ԱՄՆ պաշտոնյաներ, մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը, ինչպես նաև Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին էլ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում էին լսումներ անցկացվել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրել է «Factor.am»-ը։

Add new comment