Submitted by detq-editor on
Աղդամով տեղափոխվող ՌԴ օգնությունը

Ստեփանակերտը համաձայնել է ընդունել Աղդամով տեղափոխվող ՌԴ օգնությունը

Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ստեփանակերտը նշում է, որ այս քայլին դիմում են՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։

Արցախի նախագահի ընտրությունից ժամեր անց ու հայ-ռուսական լարված հարաբերությունների պայմաններում այսօր  հայտարարվեց, թե Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։

Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարել է, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ:

Ադրբեջանական Կարմիր մահիկի տարածած այս տեղեկությանն Արցախի իշխանությունները, ինչպես նաև ռուս խաղաղապահները դեռ չեն արձագանքել։ Հայտնի չէ, թե ուր է հասել ռուսական օգնությունը։

Երեկ նաև Միացյալ Նահանգները կոչ էր արել կողմերին «աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները»։

Add new comment