Submitted by A.Gevorgyan on
hdujd

Բերձորի (խմբ.) միջանցքը պետք է վերաբացվի հիմա. Բորել

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Արցախի (խմբ.) հայերը։ Բերձորի (խմբ.) միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Ակնան (խմբ.) կամ նման այլ ճանապարհներ կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- այս մասին Х (նախկինում` «Թվիթեր») սոցցանցում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը օրերս հեռախոսազրույց են ունեցել և քննարկել տարածաշրջանում առկա իրավիճակը:

 

Add new comment