Իրանը վստահ է, որ նոր «Ֆաթթահ» հրթիռը կհաղթահարի Իսրայելի հակաօդային պաշտպանությունը
Իրանի մշակած «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը կկարողանա թափանցել Իսրայելի հակահրթիռային պաշտպանություն: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օպերատիվ հարցերով հրամանատարի տեղակալ Աբբաս Նիլֆորուշանը:
«Ես ձեզ վստահորեն ասում եմ, որ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը հնացել են «Ֆաթթահ» հրթիռի դեմ»,- ասել է Նիլֆորուշանը «Tasnim»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Իրանը հաստատել է այդ հրթիռների զանգվածային արտադրությունը 1.4 հազար կմ թռիչքի հեռահարությամբ։ Միաժամանակ նա նշել է, որ Իրանը հիպերձայնային հրթիռների նոր մոդելներ է մշակում։
Աբբաս Նիլֆորուշանը հավելել է, որ ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանով իրանցի զինվորականները սահմանափակել էին իրենց հրթիռների թռիչքի շառավիղը մինչև 2 հազար կմ, սակայն Իրանի համար այն մեծացնելը խնդիր չէ։ Գեներալը հավելել է, որ իրանցի մասնագետները ներկայումս աշխատում են 2 հազար կմ հեռավորության վրա խոցելու ունակությամբ գործող հրթիռների որակները բարելավելու ուղղությամբ։
Add new comment