մ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Վլադիմիր Պուտինի հրավերով կայցելի Ռուսաստան

Վերջին անգամ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են 2019 թվականի ապրիլին Վլադիվոստոկում։ Դա կորեացի նախագահի առաջին այցն էր Ռուսաստան, և երկու առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումը։

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը առաջիկա օրերին Ռուսաստան կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, երկուշաբթի հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը մոտ օրերս պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ ԿԺԴՀ-ի նախագահի՝ Ռուսաստան այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ պատվիրակությունների միջև, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական հանդիպում Պուտինի հետ։

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան փոխադարձ հարգալից հարաբերություններ են պահպանում, իսկ շփումները տեղի են ունենում տարբեր մակարդակներում։

Add new comment