Submitted by A.Muradyan on
հհնք

Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Ղրղզստանի ԱԳՆ

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկիրը պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Ղրղզստանի Հանրապետությունը, վճռականորեն պաշտպանելով միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, կոչ է անում բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին ու նորմերին համապատասխան»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: 

Նշենք, որ Ղրղզստանը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկիր է։

#Դետքի_հետագծով

Add new comment