Submitted by detq-editor on
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է. ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է. ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարության՝ ԶԼՄ-ների հարցերին տրված պատասխանում նշված է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի գերակա խնդիրներից է։

Մեկնաբանությունում նշվել է, որ անդրկովկասյան հանրապետությունների հետ Ռուսաստանին կապում են ընդհանուր պատմությունը, հոգևոր-մշակութային սերտությունը, ամուր բարեկամական կապերը ժողովուրդների միջև։ Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, նրա տրանսպորտային-լոգիստիկ, առևտրաներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների բացմամբ և փոխադարձ օգտագործմամբ։ Հենց դրան են ուղղված ռուսական դիվանագիտության ջանքերը։

«Մենք ինտենսիվորեն աշխատում ենք տարածաշրջանում կուտակված հակամարտային պոտենցիալի հաղթահարման ուղղությամբ։ Այս առնչությամբ գերակա խնդիրներից մեկն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջովին կախված է այդ եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետևելուց»,- նշված է հաղորդագրությունում։ 

Add new comment