Հնդկաստանը ՀՀ-ին ATAGS հաուբիցներ է մատակարարել. գործարքի արժեքը` 155.5 մլն դոլար
Հնդկաստանը 155 մմ ATAGS վեց հաուբից է մատակարարել Հայաստանին։ Այս մասին հայտարարել է «Bharat Forge L.t.d» պաշտպանական ընկերության տնօրեն Բաբու Կալյանը։
Ինչպես հաղորդում է «Indian Defense Research Wing»-ը, հաուբիցները մատակարարվել են օգոստոսի սկզբին: Սա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է ժամանել Հնդկաստանի հետ կնքված խոշոր պայմանագրի շրջանակում:
Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155.5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։ Բացի դրանից՝ առաջիկա 3 տարիներին փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի ևս 84 հաուբից։
Նշվում է, որ «Bharat Forge»-ը նախատեսում է ժամանակից շուտ հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին:
Add new comment