Submitted by H.Minasyan on
Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ռազմաքաղաքական սադրանքներ ձեռնարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ. Ջեյհուն Բայրամով

Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ռազմաքաղաքական սադրանքներ ձեռնարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ. Ջեյհուն Բայրամով

Ինչպես այսօր հայտնել է «Դետք»-ը, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը:

Բայրամովը տարածաշրջանային անկայուն իրավիճակի համար մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը։

«Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ռազմաքաղաքական սադրանքներ ձեռնարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սեպտեմբերի 2-ին Արցախի (խմբ․) այսպես կոչված վարչակազմին ուղղված շնորհավորանքներն ամբողջությամբ հակասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախի (խմբ․) տարածաշրջանի հանդեպ ադրբեջանական ինքնիշխանությունը ճանաչելու մասին նրա նախորդ հայտարարություններին»,- նշել է Բայրամովը։

Add new comment