Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը
«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, դիմելով ադրբեջանական կողմին, նախնական տեղեկություն է տրամադրել սեպտեմբերի 18-ին Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով բեռներ ընդունելու վերաբերյալ հակառակ կողմի համաձայնության մասին։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Ըստ նրա՝ Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումն Արցախ (խմբ.) ապրանքների առաքման համար՝ Ադրբեջանի օրենսդրության պահանջներին համապատասխան։
Ադրբեջանական կողմը պատասխանատվությունը բարդել է հայկական կողմի վրա՝ նշելով որ այս առաջարկը մերժվում է վերջինիս կողմից։
Add new comment