ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն պնդում է, որ հարձակման դեպքում կարող է տեղակայել 3.5 միլիոն զինվոր

ՆԱՏՕ-ն, համաձայն իր պաշտպանական նոր ծրագրերի, դաշինքի վրա հնարավոր հարձակման դեպքում առաջիկա ամսում կարող է 300.000 զինվոր տեղակայել, մինչդեռ դաշինքի զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կարող է հասնել 3.5 միլիոն մարդու, ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ադմինիստրատոր Ռոբ Բաուերը։ «Դետք»-ն այս մասին տեղեկանում  է «Սպուտնիկ Ինթըրնեշընալ» լրատվականից։

«Եթե մենք խոսում ենք կոլեկտիվ պաշտպանության մասին, ապա դուք ժամանակ չունեք հարձակման պատրաստվելու, եթե այն տեղի ունենա: Եվ մենք չէ, որ ծրագրում ենք հարձակում, այլ հակառակորդն է նախատեսում դա: Եթե նրանք հարձակվեն, դուք պետք է պատրաստ լինեք: Հետևաբար, մեզ ավելի շատ զինվորներ են պետք, բարձր մարտունակության տեր զինվորներ… Ընդհանուր առմամբ խոսում ենք ՆԱՏՕ-ում, եթե Ֆինլանդիան և Շվեդիան միանան, դաշինքի մոտ 3.5 միլիոն զինվորի մասին: Այսպիսով՝ 300.000-ը այն թիվն է, որը մենք նախատեսում ենք բարձր մարտունակության դեպքում հնարավոր դարձնել առաջին 30 օրվա ընթացքում, եթե անհրաժեշտությունը լինի»,- ասել է Բաուերը լրագրողներին Նորվեգիայի պաշտպանության պետ, գեներալ Էյրիկ Քրիստոֆերսենի հետ մամուլի ասուլիսում:

Հուլիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը Վիլնյուսի գագաթնաժողովում հաստատել է պաշտպանության նոր ծրագրերը, որոնց համաձայն՝ ՆԱՏՕ-ն կունենա բարձր մարտունակությամբ 300.000 զինվոր, իսկ անդամ երկրները  պաշտպանության ոլորտում տարեկան կտրվածքով կներդնեն համախառն ներքին արդյունքի առնվազն 2%-ը:

Add new comment