Հասանովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրենի հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Հասանովը գոհունակություն է հայտնել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: Զամիրն իր հերթին կարևորել է նման հանդիպումներն ու փոխայցելություններն առկա համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից:
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Իսրայելի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը։
Add new comment