Submitted by G.Avetisyan on
հնգդֆ

Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին. Զախարովա

Ռուսաստանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ՝  Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին»,-նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Արտգործնախարարության խոսնակը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը: 

Մարիա Զախարովան պնդել է, թե չնայած իրավիճակի սրմանը՝ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները շարունակում են իրենց գործառույթները։ Խաղաղապահ առաքելությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի սկսած «հակաահաբեկչական գործողությանն ու ինտենսիվ կրակահերթերին»։

 

Add new comment