Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել. Տիգրան Աբրահամյան
Մարտերն Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով շարունակում են, որոշ ուղղություններով դրանք առավել ինտենսիվ բնույթ են ստացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել, սակայն մեր զինծառայողները ծանր մարտերով հետ են մղել:
Իրադրությունը առավել ծանր դրսևորումներ է ստանում»,- նշել է նա:
Add new comment