121

Խաղաղապահների տեղակայման վայր է տեղափոխվել 469 մարդ, 185-ը՝ երեխա, 9 վիրավորի բուժօգնություն է ցուցաբերվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանցի խաղաղապահները սեպտեմբերի 19-ին արձանագրել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ փաստեր, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Գերատեսչության փոխանցմամբ, խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումը, փոխանցում է «Ազատությունը»: 

Սեպտեմբերի 19-ի ընթացքում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման վայր է փոխադրվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա, 9-ը վիրավորված քաղաքացիների բուժօգնություն է ցուցաբերել հատուկ նշանակության ջոկատը։

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը հակամարտության կողմերին անհապաղ հրադադարի կոչ է անում։

 

Add new comment