Իրանը վերահաստատել է իր դիրքորոշումը հակամարտության առնչությամբ
Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում կողմերին հավատարիմ մնալ եռակողմ հայտարարության դրույթներին և խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով։ Այս մասին գրում են իրանական լրատվամիջոցները` վկայակոչելով Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանիին։
Նա վերահաստատել է Իրանի դիրքորոշումը հակամարտության առնչությամբ ու ընդգծել. «ԻԻՀ-ն Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում և համոզված է՝ այդ շրջանի խնդիրները, այդ թվում՝ դրա բնակիչների անվտանգության ու իրավունքների հարցերը, պետք է լուծվեն այդ շրջանակներում և երկխոսության միջոցով»։
Քանաանին վերահաստատել է, որ տարածաշրջանի երկրները կարող են նպաստել հակասությունների կարգավորմանը, և այդ ուղղությամբ Իրանը պատրաստ է «3+3» ձևաչափով նիստ անցկացնել։
Add new comment