Submitted by G.Avetisyan on
351

Ամենակարևոր հարցն այն է, որ ՌԴ-ն ապահովի ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հրապարակած տեքստի ձևակերպմանը որևէ կերպ չի մասնակցել և բանակցությունների կողմ չի եղել։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իմ երեկվա վարկածը, որ ադրբեջանական այս ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»,- նշեց նա։

Նա նշեց, որ խաղաղապահները ամբողջությամբ ընդունել են Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը և հույս հայտնեց, որ ՌԴ զորախումբը կկատարի իր պարտականությունները։

«Ըստ իմ վերջին տեղեկատվության, ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, բայց չեմ կարող ասել, որ զրոյացել է։ Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի։ Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ՌԴ-ն ապահովի ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրավունքը»,- եզրափակեց վարչապետը։

 

Add new comment