«Global Firepower»-ը հրապարակել է աշխարհի ամենահզոր բանակների տասնյակը
Միջազգային «Global Firepower» ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրների զինված ուժերի հզորության մասին իր 2023 թվականի զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
Հաղորդվում է, որ աշխարհի առաջատար զինված ուժերը պատկանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Առաջատար եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը։
Տարածաշրջանային երկրների առումով առաջատարը Թուրքիայի Հանրապետության զինված ուժերն է, որը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Նախորդ տարվա համեմատ Թուրքիան իր արդյունքը բարելավել է 2 հորիզոնականով։
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Հատկանշական է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։ Ռազմական հզորության առումով ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Չինաստանին հաջորդում են համապատասխանաբար Հնդկաստանը, Միացյալ Թագավորությունը, Հարավային Կորեան, Պակիստանը, Ճապոնիան, Ֆրանսիան և Իտալիան։
Add new comment