Submitted by detq-editor on
Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը կցնցի Շվեդիային։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է Թուրքիայի Բիլեջիք նահանգում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ։

 

Էրդողանը շեշտել է, որ Ֆինլանդիան չպետք է կրկնի Շվեդիայի սխալները՝ Թուրքիայի աջակցությունը ստանալու համար։ «Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այլ ուղերձ հղել Ֆինլանդիայի վերաբերյալ, եթե նա չկրկնի նույն սխալները։ Շվեդիան կցնցվի, երբ դա տեղի ունենա»,- ասել է նա։

 

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին բացատրել է, թե ինչ պետք է անի երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

 

Էրդողանը դեռևս հունվարի 23-ին հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է Թուրքիայից աջակցություն ակնկալի Ստոկհոլմում հակաթուրքական սկանդալային գործողություններից հետո։ Նա Թուրքիայի դեսպանատան մոտ «Ղուրանն» այրելու գործողությունն անվանել է վիրավորանք ինչպես մուսուլմանների, այնպես էլ բոլոր մարդկանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։

 

Add new comment