Submitted by H.Andreasyan on
1

Ադրբեջանը Հակարիի կամուրջը ոտքով անցնելու հրահանգ է տալիս․ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջան անունով արհեստածին պետության բռնապետ ղեկավարը նախապատրաստական քարոզչություն է իրականացնում։ Արցախում տեղի ունեցող հարկադրաբար էթնիկ զտումների ֆոնին Հակարի կամրջի մոտ խաղաղ բնակչությունից տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Շարքով կամուրջն անցկացնում են, տեսանկարահանում և ներկայացնում իբրև թե ՀՀ-ի ԶՈՒ-ի զինաթափված բանակի զինծառայողներ, ովքեր լքում են Արցախը։

Պատկան մարմինները այս օրհասական օրերին պետք է ուժերի գերլարումով աշխատեն և կանխեն, այսպես ասած, թշնամու փաստերի հավաքագրումը հակափաստերով։

Արցախում, սպանվելու վտանգի իրական պայմաններից ելնելով, հարկադրաբար էթնիկ զտման ենթարկվող մեր հայրենակիցների դուրս գալն անգամ ներկայացվում է բոլորովին այլ լույսի ներքո։

Վստահ եմ, որ մեր դիրքերից հնարավոր է մեծ զումով տեսանկարահանող սարքերով այս ամենը ֆիքսել, խնդրում եմ, արեք դա․․․»,- գրել է նա։

Add new comment