Իվանյան քաղաքում մեկնարկել է հանդիպումը Արցախի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 25-ին Իվանյան քաղաքում Ռամին Մամեդովը սկսել է հերթական բանակցություններն Արցախի (խմբ.) հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ռամին Մամեդովն Իլհամ Ալիևի հրամանով 2023 թվականի մարտին նշանակվել է Արցախի բնակիչների հետ շփումների պատասխանատու:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի «հակաահաբեկչական» միջոցառումներից հետո առաջին բանակցությունները կայացել են սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։
Add new comment