Հաջիևը հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր Բրյուսելում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հայտարարության մեջ նշվում էր, որ այս համատեքստում ԵՄ-ն ևս մեկ անգամ ընդգծել է իր դիրքորոշումը նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության վերաբերյալ։
Հիքմեթ Հաջիևն ուշադրություն է հրավիրել տեղի բնակչությանը «մարդասիրական» օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու Ադրբեջանի ծրագրերի վրա։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի ներկայացուցչի նշած «մարդասիրական» և անվտանգության «ապահովման» ծրագրերն ընդամենը միջազգային հարթակներում ներկայանալու գործիքներ են. զուգահեռ իրականությունում Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը։
Add new comment