Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը մինչև տարեվերջ կարձակի ևս 2 արբանյակ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ իրանական «Նուր-3» արբանյակը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել, ևս երկու արբանյակ կարձակվի մինչև տարեվերջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Հաջիզադեն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արբանյակը հաջողությամբ ուղեծիր է արձակվել Երկրի մակերևույթից 450 կիլոմետր բարձրության վրա: «Մոտ ապագայում մենք ուղեծրում կունենանք արբանյակների համակարգ»,- ասել է գեներալ Հաջիզադեն արբանյակային տեխնոլոգիաների մշակման ոլորտում Իրանի առաջընթացի գնահատումից հետո:

Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին շնորհավորել է ԻՀՊԿ ստորաբաժանումներին արբանյակի արձակման կապակցությամբ։ Նա նշել է, որ դրանից ստացված տվյալները կբավարարեն ԻՀՊԿ-ի տեղեկատվական կարիքները:


#Դետքի_հետագծով

Իրանական կողմը վերջին տարիներին խիստ ուշադրություն է դարձնում երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Այս տեսանկյունից մեծ նշանակություն ունի իրանական արբանյակների արձակման գործընթացը, որոնք ուղղված են այս ոլորտում երկրի կարիքների բավարարմանը։

 

Add new comment