Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընթացիկ օրակարգը, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է համապարփակ միջոցառումները հայ բնակիչների կարիքները բավարարելու համար։ Բացի դրանից` ընդգծվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ «խաղաղության» գործընթացի առաջընթացով։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը հայտարարում է ինտեգրման գործընթացի մասին, բայց զուգահեռ ընդգծում, որ Արցախից զինաթափելու է հայկական զինված ստորաբաժանումները և ռեժիմից ազատելու է տարածքները։ Նրանք նշում են, որ խաղաղության գործընթացով են շահագրգռված, բայց սպանում են խաղաղ բնակչությանը։
Add new comment