Submitted by A.Gevorgyan on
hsusj

Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր նախատեսվում էր բանակցություններ անցկացնել Եվլախում: 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA կայքը:

Հայկական կողմը ներկայացրել են Սերգեյ Մարտիրոսյանը և Դավիթ Մելքումյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացրել են Ռամին Մամեդովը, որը նշանակվել է հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Բաշիր Հաջիևը և հատուկ պատվիրակության աշխատակից Իլքին Սուլթանովը։

Հանդիպմանը որպես մասնակից ներկա է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում բնակվող հայ բնակիչների՝ ադրբեջանական հասարակությանը «վերաինտեգրվելու հարցերը»։

Նշենք, որ բանակցություններ անցկացվել են նաև սեպտեմբերի 21-ին Եվլախում, սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում: 

Add new comment