Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր Ստեփանակերտում հանդիպում է նախատեսված
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր Ստեփանակերտում հանդիպելու են Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները։
Մանրամասներ դեռ հայտնի չեն, Արցախի իշխանությունները չեն մեկնաբանել այս լուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր Ստեփանակերտ է այցելելու Արցախի հայերի ինտեգրացիայի, այդ շրջանի վերականգնման հարցերով կառավարական հանձնաժողովը, որը գլխավորում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ից հետո Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն արդեն երեք անգամ հանդիպել են՝ երկու անգամ Եվլախում, մեկ անգամ՝ Իվանյանում։
Add new comment