Ադրբեջանի հակահայկական քարոզչության իրական դեմքը

Ադրբեջանի հակահայկական քարոզչության իրական դեմքը

 

Ադրբեջանցի զինվորի կրծքանշանի վրա գրված է «qaçma Erməni, sadəcə yorğun öləcəksən», ինչը նշանակում է «Մի փախիր, հայ, դու կմեռնես միայն ուժասպառ»: Կենտրոնում պատկերված է Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում մեծ հանցագործ, երիտթուրքերի ռազմական նախարար Էնվեր փաշան։ Այս երիտթուրք պարագլուխն էր, որ իր եղբոր՝ Նուրի փաշայի գլխավորութամբ Ադրբեջան ուղարկեց թուրքական զորք՝ ջախջախելու Արցախի հայ բնակչությանը։

2020 թ. դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպված «Հաղթանակի շքերթի» ժամանակ Էրդողանն ասաց, թե հիմա Էնվեր փաշայի հոգին փառավորվեց։ 100 տարի հետո Էրդողանը հիշատակում է Էնվերին՝ վերահաստատելով, որ իրենք երիտթուրքական ցեղասպանական քաղաքականության շարունակողներն են։ Իսկ ինչպես բազմաթիվ սռիթներով է նշել, Թուրքիան կիսատ գործեր ունի, և պետք է դրանք անպայման ավարտին հասցնել։ Այս օրերին տեսնում ենք նրանց կիսատ գործերի շարունակությունը։

          Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի վարած քաղաքականության մեջ ուղիղ կապ կա 1915 թվականի ցեղասպանության և սեփական գործողությունների միջև։ Պետք է զգոն լինել և հասկանալ, որ արդիական ու շարունակական են լինելու «մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպման ամենատարբեր դրսևորումները, թուրք-ադրբեջանական սպառնալիքի աշխարհագրության ծավալվելու և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքն ընդգրկելու սպառնալիքը։

Ահա սա է Ադրբեջանի և Թուրքիայի մարդատյաց ֆաշիստական իշխանության հակահայկական քարոզչության իրական դեմքը:

Վերջում նշենք, որ Էնվեր փաշան սպանվեց ազգությամբ հայ, սովետական զինված ուժերի գնդապետ Հակոբ Մելքումյանի կողմից։ Մելքումյանը բոլոր հայերի անունից վրեժ լուծեց Էնվերից։ Եվ ինչպես Էրդողանի խոսքերի մեկնաբանությանն ի պատասխան գրել է

ռուսաստանյան լրագրող Սոլովյովը՝ «Էրդողանը Էնվեր փաշայի հոգին կանչելուց առաջ թող հիշի, որ յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումյանը»։

 

Add new comment