Սերունդները կանիծեն և կանարգեն մեր շիրիմները, եթե Արցախը չվերադարձնենք․ Վարդան Ոսկանյան
Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար, իսկ հետո մեկ մարդու պես թողեց իր պապերի տունն ու հողը՝ հրաժարվելով ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ՝ իր անասելի ողբերգությամբ բոլորին ի ցույց դնելով հայի պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը չվերադարձնենք մայր Հայաստանի գիրկը, և այդ մարդկանց՝ իրենց հայրենի օջախներն արդեն Հայաստանի գրկում։
Իսկ մինչ այդ պետք է սկսել կերտել Հայաստան պետություն-ամրոցը, որովհետև դա է լինելու մեր անվտանգ ու արժանապատիվ գոյության միակ երաշխավորը»,- նշել է նա:
Add new comment