Submitted by G.Avetisyan on
61356

Արայիկ Հարությունյանը Բաքվում քրեական պատասխանատվության է ենթարկվել․ APA

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվում քրեական պատասխանատվության է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական APA գործակալությունը, փոխանցում է «Ազատությունը»:  

Բաքուն նրա դեմ 9-ից ավելի հոդվածներով մեղադրանք է առաջադրել։

Մասնավորապես Բաքուն հայտարարում է, որ «զբաղեցնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը՝ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի, զբաղվել է վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ՝ նրանց ներգրավելով ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին»:

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին Բաքուն հաղորդեց երկու օր առաջ։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հարությունյանը հարցաքննվել է, նրա փաստաբանը Ալոֆ Սաֆարալիևն է։ Վերջինս նշել է, որ որպես պաշտպան, ներկա է եղել Հարությունյանի հարցաքննությանը և որ Արայիկ Հարությունյանի «պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան»։

 

Add new comment