Հայաստանը «Զանգեզուրի միջանցքով» պետք է ապահովի անվտանգ երթևեկություն․ Էմիրբեյով
«Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիք տրամադրի՝ «Զանգեզուրի միջանցքով» իր (Ադրբեջանի - խմբ) հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ երթևեկությունն ապահովելու համար»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», հայերը հավանաբար սխալ են հասկացել Ադրբեջանի մտքերը։ Ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և այն ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի ողջ սուվերեն տարածքին և դա քողարկում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անվան ներքո։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» արհեստածին հասկացություն է․ դա «Թուրանական միջանցքի» նախագիծն է, որը ձեռնտու է և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին։ Ադրբեջանը նշում է, որ հայերը սխալ են հասկացել, և Ադրբեջանը չի հավակնում այդ տարածքներին։ Սա Ադրբեջանին բնորոշ քաղաքականություն է, հրաժարվել և հերքել այն լուրերը, որոնք իրողություն են։
Add new comment