Submitted by D.Guyumjyan on
detq

Ալիևի օգնականն ասել է՝ եթե ՀՀ-ն ձգձգի «միջանցքի» բացման գործընթացը, ապա կա ծրագիր «Բ»

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը հայտարարել է, որ Երևանը պետք է հուսալի երաշխիքներ տրամադրի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» երթևեկության անվտանգության համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Էմիրբեյովը շեշտել է՝ իրենք պնդելու են, որ Հայաստանը հուսալի երաշխիքներ տրամադրի Նախիջևան մեկնող յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար։

«Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Այլ հարց է, թե ինչպես նրանք կապահովեն այս հատվածում երթևեկության անվտանգությունը: Մենք պնդելու ենք, որ Հայաստանը մեզ հուսալի երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան տանող գնացք նստած յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար»,- ասել է նա։

Վերջինս պնդել է, որ եթե Հայաստանը որոշի ձգձգել գործընթացը, ապա այս դեպքում կա ծրագիր «Բ»՝ երթուղին անցնելու է Իրանի տարածքով։

#Դետքի_հետագծով

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տպավորություն ստեղծել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը բխում է նաև Հայաստանի շահերից։ Իրականում այս երկրները ձգտում են ամեն գնով խորացնել Հայաստանի շրջափակումը և թույլ չտալ, որպեսզի ՀՀ-ն տնտեսական օգուտներ ստանալու հնարավորություն ունենա։

 

 

 

Add new comment